Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա

Բերանի տհաճ հոտ. ի՞նչ անել

Բերանի տհաճ հոտ. ի՞նչ անել

Մեր բերանը ջունգլի է` հարուստ է միկրոօրգանիզմներով: Նրանք կայուն հաստատվում են ատամների, լնդերի, լեզվի վրա և ունեն սարսափելի անվանումներ՝ S. mutans և P. gingivitis

 

Հարյուրավոր մանրադիտակային հրեշներ սնվում են մեր ատամների և լնդերի վրա գտնվող սննդի մնացորդներով: Այս մանրէները` այսանշնորհակալ հյուրերը , արտադրում են նեխիչ թեթևաշարժ ծծմբային նյութեր (հենց այնպիսին, ինչպիսիք ձևավորվում են ձվերի նեխելու դեպքում): Հենց այդ ծծմբային գոլորշիացումների  հետևանքով շնչառությունը ձեռք է բերում իր «անկրկնելի բուրմունքը»: Մեր առջև մնում է երկու ճանապարհ՝ կամ  շարունակելապրել այդ գարշահոտ շնչառության հետ, կամ ուսումնասիրել` ինչպե՞ս պայքարել նրա դեմ:


Հուսանք, որ դուք ընտրել եք երկրորդ տարբերակը:


Զարմանալի չէ, որ բերանի ողողման համար նախատեսված անանուխային հաբերը, աերոզոլները և հեղուկներնայնքանէլլավչենաշխատում, որ վերացնեն բերանից եկող հոտը: Նրանք ընդամենը թաքցնումենհոտը ոչ ավելի, քան 1-2 ժամ և պայքարում են ո´չ թե պատճառի, այլ հետևանքի դեմ: Պատկերացրեք, որ աղբի տոպրակի վրա թեթևակիորեն շաղ են տվել օդըթարմացնողմիջոց: Մի՞թե դուք կարծում եք, որ աղբը կբուրի թարմ և հաճելի: Այդ նույն երևույթը տեղի է ուենում, երբ մենք օգտագործում ենք տարբեր աերոզոլներ` գարշահոտ շնչառության վերացման համար:


Դրանցից իսկապես ազատվելու համար ձեզ անհրաժեշտ է հիգիենայի միջոցներ` ծծմբային բաղադրամսերի վերացման համար, այլոչ հաճելիհոտերով դրանք ծածկող միջոցներ: ՎերջերսԱՄՆ-ում քլորի երկօքսիդիհիմքիվրա արտադրումենայնպիսիմիջոցներ, որոնքմոլեկուլային մակարդակում գրոհում ենգարշահոտային ծծմբային միացություններիդեմև դրանք դարձնում անվտանգ:


Բերանի խոռոչը միկրոօրգանիզմներից վնասազերծելըյուրաքանչյուրիսամենօրյա աշխատանքն է: Գրեթե բոլոր մարդիկ լվանում են ատամները,սակայնանտեսում են բերանի հիգիենայի երկու ձևերը՝ ֆլոսերի  օգտագործումը (ատամի թելեր) և լեզվի մաքրումը:


Ֆլոսերի օգտագործումը


Սա շատ կարևոր, բայց միաժամանակ հասարակ գործողություն է, որնիրապես օգնում է խուսափել բերանի հոտից: Խոզանակով մաքրելու դեպքում այնչի ընդգրկում ատամի մակերևույթի գրեթե 40%-ը: Պատկերացրեք. ի՞նչ տեղի կունենա, եթե լվանանք մեր մարմնի միայն 60%-ը՝ մնացած 40%-ը թողնելով կեղտոտ... և այսպես ամեն օր: Նմանպարագայումառնվազնկխուսափենանգամմոտկանգնել։Նույնը տեղի է ունենում մեր բերանում, երբ մանրէներըբազմանում են ատամների միջև ընկած արանքներում՝ արտադրելովգարշահոտ նյութեր ևամենևինչպատժվելով:


Ատամնաբուժերը խորհուրդ են տալիս օրական մեկ անգամ օգտագործել ատամի թելեր: Փորձեք ձեռք բերել այնպիսի ֆլոսեր, որոնք հեշտությամբ սահում են ատամների միջև և խոչընդոտներիչեն հանդիպում: Եթե դուք ինքներդ ծուլանում եք թելեր օգտագործել, այդ պարտականությունը դրեք հատուկ էլեկտրական սարքավորման վրա, որը կոչվում է ֆլոսեր:


Լեզվի մաքրում


Ատամի խոզանակով և ֆլոսերով մաքրումը հեռացնում է մանէային«գարշահոտ ֆաբրիկաները» ատամներից և լնդերից, բայց այդ անկոչ հյուրերը միայլհիանալիվայր էլեն գտել, որպեսզի թաքնվեն՝ լեզուն: Այո, մեր լեզուն առատ է միլիոնավոր վնասակար օրգանիզմներով, որոնցից յուրաքանչյուրնարտադրում է գարշահոտության իր բաժինը: Լեզուն նման է հաստ թավշե գորգի՝ կեղտոտ գորգ, վերջինիս վրա սողացող մանրէներով: Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել. իսկապես թարմ շնչառություն ձեռք բերելու համար անհարժեշտ է մաքրել լեզուն:


Լեզունմաքրողմիջոցներըմեղմ և արագ հեռացնում են մանրէներըև նրանց գործունեության արգասիքները:  Ընդունենքլեզվի վրաթավշեհյուսվածքըորպես լեզվի փոշեկուլ: Մաքրելլեզունընդամենը 30 վայրկյան, օրական երկու անգամ և երաշխավորված է թարմ շնչառությունը: Լեզվի մաքրումը ամենաարդյունավետ միջոցնէ եղել ավելի քան 300 տարի և ամբողջ աշխարհում կիրառվել է տարբեր ժողովուրդների կողմից: Այս հասարակ գործողությունը դեռևս նորաձև է այն պատճառով, քանի որ այնիրապես աշխատում է: Ամերիկյան ստոմատոլոգիական ասոցիացիան նույնպես խորհուրդ է տալիս լեզվի ամենօրյա մաքրում՝ բերանի խոռոչիհիգիենանապահովելու համար:


Շատ մարդիկ մեծտհաճությունեն զգում, երբ առաջին անգամ օգտագործում են լեզվի քերոց, քանի որ տեսնում են հեռացվող մանրէներիխայտառակ քանակ: Դրանից առաջ նրանք նույնիսկ պատկերացում չեն ունեցել իրենց վնասակար «բնակիչների» մասին:


Սակայնթարմ շնչառությունը  ամենամեծ առավելությունը չէ լեզվի մաքրման դեպքում: Կեղտոտ լեզուն մեկնարկվողհրապարակ է, որից սկսվում են առողջության հետ հետկապվածլուրջ խնդիրներ: Մանրէները, որոնք երկարատև չեն հեռացվում, դառնում են վտանգավոր և թույն ենարտադրում` առաջացնելովլնդերի հյուսվածքների բորբոքում: Այդ հիվանդությունը կոչվում է պերիօդոնտիտ, որը կարող է հանգեցնել լնդային խորը խորշերի և նույնիսկ ատամների կորստի: Մանրէներըև նրանց թույները ոչ միայն գրոհում են լնդերի հյուսվածքների վրա, այլև որոշ տեսակներըկարող են կոկորդումստրեպտոկոկային բորբոքում առաջացնել:


Բացի վերը նշվածներից կա ևս մի ասպեկտ, որի վրա ազդում է կեղտոտ լեզուն: Դա սնունդն է:


Փորձենք զգալ ծաղիկների գարնանային բուրմունքը` փակ քթով, նայել շուրջը` արևային կեղտոտ ակնոցներով, կամ, լսել թռչունների երգը` ականջիխցանումներով: Նուննէ, երբ մենք սնունդ ենք ընդունում, իսկ մեր լեզուն կեղտոտ է, ինչպես կեղտաջրի դույլը: Ինչպե՞ս կարող ենք զգալ այդ համային գամման, եթե լեզվի համի ընկալիչները ծածկված են մանրէներիանանցանելի շերտով: Միայն մի ելք է մնում՝ լեզվի ամենօրյա հասարակ մաքրում, և դուք կարող եք վայելել կերակրի իսկական համնուբուրմունքը:


5 միֆ վատ հոտով շնչառության վերաբերյալ


Միֆ 1. Մարդը հեշտ է նկատում, երբ իր բերանից հոտ է գալիս:


Շատերը հավատում են, որ կարող են որսալ իրենց սեփական շնչառությունը՝ ձեռքը դնելով բերանի և քթի միջև և խորը շնչելով նրա մեջ: Դժբախտաբար մենք չենք կարող որոշել մեր բերանից հոտ գալի՞ս է, թե՞ ոչ, որովհետև սովորում ենք սեփական հոտերին: Դրանից բացի, շատ դեպքերում տհաճ հոտը չի հայտնվում, քանի դեռ մենք չենք սկսել խոսել: Բանը նրանում է, որ հոտը ծնվում է լեզվի արմատի մոտ և առաջ է մղվում միայն այն ժամանակ, երբ մենք խոսում ենք:


Ինչպե՞ս իմանալ, մեր բերանից հոտ գալի՞ս է, թե՞ ոչ: Ամենալավ ճանապարհներից մեկը հուսալի ընկեր ունենալն է, ով չի նեղսրտի ասել այդ մասին: Եթե ձեզ հարմար չէ այդ մեթոդը, այդ դեպքում  պետք է վերցնել բամբակե փուչիկ (կամ մառլյայի կտոր) և լեզուն տրորել մինչև հեռավոր հատված (չհասցնելովփսխմանռեֆլեքսի ), ապա հոտ քաշել այդ փուչիկից: Տհաճ հոտի դեպքում պետք է օգտագործելլեզվի քերոց: Այդ հասարակ հարմարանքի դեպքում ոչ միայն կվերադարձնեք թարմ շնչառություն, այլև կբարելավեք համային զգացումներնու  առողջական վիճակը:


Տհաճ հոտի առկայության վերաբերյալ ավելի հստակ գնահատական կարելի է ստանալ ատամնաբույժի մոտ: Այդ նպատակի համար նախատեսված սարքը կոչվում է հալիմետր: Նրա գործածությունըչափազանցպարզ է. հիվանդը փչում է խողովակի մեջ, որը միացած է հալիմետրին, և մեքենան չափում է տհաճ հոտ արձակողծծմբայինմիացությունների(VSCs) քանակը շնչառության մեջ:


Միֆ 2.  Բերանի տհաճ հոտը ստամոքսի հետ ունեցած խնդիրների հետևանք է:


Համընդհանուր սխալ պատկերացում, թե տհաճ հոտը գալիս է ստամոքսից: Հոտի առկայության դեպքերի միայն չնչին տոկոսն է ստամոքսային և մարսողական խնդիրների հետևանք, մինչդեռ ճնշող մեծամասնությունը առաջանում է հենց կեղտոտ լեզվի պատճառով:


Միֆ 3. բերանի խոռոչի հիգիենան (ատամների մաքրումը և ֆլոսերի օգտագործումը) միշտ վերացնում է տհաճ հոտը:


Դժբախտաբար մարդկանց մեծ մասը սխալ էլվանում իր ատամները` դրան հատկացնելով30-45 վայրկյան: Զարմանալի չէ, որ նրանք բաց են թողնում ատամի մակերեսի մի մասը, որտեղ մանրէներեն մնում և կուտակվում՝ շարունակելով արտադրել գարշահոտային ծծմբային նյութեր:


Գիտակից քաղաքացիները, ովքեր մաքրում են ատամները բավականաչափ երկար և օգտագործում են ֆլոսեր, միևնույն է, կարող են բախվել բերանից եկող հոտի խնդրին: Դրա մեղավորները կրկին մանրէներնեն, որոնք այս անգամ թաքնվում են լորձի և սպիտակուցների պաշտպանիչ շերտի տակ: Ելքը մեկն է՝ օգտագործել լեզվի մաքրիչ:


Միֆ 4. Բերանի ողողումներըբերանից եկող հոտի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհ:


Մարդիկ դեռ հավատում են, որ ողողման միջոցները համադարման են: Դժբախտաբար բերանի համար նախատեսված ողողիչների մեծ մասը ճնշում են տհաճ հոտը իրենց սեփական հոտովընդամենը1-2 ժամով: Բացի այդ, ստանդարտ ողողիչները կարող են նպաստել բերանի հոտի ձևավորմանը: Բանը նրանում է, որ նրանք պարունակում են սպիրտի բարձր տոկոս, որը չորացնում է բերանի խոռոչը: Մանրէները, որոնք արտադրում են ծծմբային նյութեր, իրենց ավելի լավ են զգում չոր միջավայրում: Այդ պատճառով ավելի լավ է օգտվել բերանի համար նախատեսված քլորի երկօքսիդ հիմքիվրա պատրաստածնոր սերնդի ողողիչներից, որոնքգրոհում են ծծմբային նյութերի վրա` մոլեկուլային մակարդակում:


Միֆ 5. բերանից եկող հոտը կանխելու համար պետք է ընտրողաբարմոտենալ սննդին:


Ճշմարիտ է, որ ժամանակավոր տհաճ հոտը կախված է ոչ վաղ կերած սննդից՝ մթերքներ, որոնց մեջ կա ծծմբի մեծ քանակություն՝ սոխ, կաղամբ, ինչպես նաև` սխտոր:


Նման սնունդ օգտագործելու դեպքում ծծմբի բաղադրիչներնընկնումենարյան մեջ և տարածվում ողջ օրգանիզմով, այդ թվում՝ թոքեր: Այդ պատճառով արտաշնչման ժամանակ զգացվում է բերանից եկող տհաճ հոտը:


Սակայն, քրոնիկական գարշահոտությունըկերած սննդի հետևանք չէ, այլ բերանի խոռոչի մանրէներիկենսագործունեության արդյունք, որոնք սնվում են սննդի մնացորդներով: Այսդեպքում պետք չէ վերանայել սննդակարգը, այլ պետք է պայքարել հենց մանրէներիդեմ` ատամների մանրակրկիտ մաքրմամբ, ֆլոսեր ևլեզվի համար նախատեսված քերոց օգտագործելով:


Ընդամենը երեք պարզ գործողություն` յուրաքանչյուր օր և դուք կունենաք թարմ շնչառություն երկար տարիների ընթացքում:

Սկզբնաղբյուր. http://www.saveyoursmile.com
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի Էլիզաբեթ, բարև Ձեզ: Նախ հարկավոր է պարզել տհաճ հոտի պատճառը, երբեմն դա կապված ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների հետ, կարող է պատճառ լինել ատամնափութը կամ խրոնիկական նշիկաբորբը: Առաջին հերթին հաևկավոր է հետևել բեևանի խոռոչի հիգիենային: Օրեկան երկու անգամ լվացրեք ատամները, ընդ որում ցանկալի է օգտագործել երկու տեսակի մածուկ, մեկը բուսական ծագման, ամեն ուտելուց հետո ողողեք բերանը որևէ հակասեպտիկով, օգտագործեք ատամի թել: Կարող եք բերանում պահել մեկ հատիկ մեխակ, կամ ուտել մի քիչ բոված արևածաղիկ, կօգնի նաև կոճապղպեղի փոքր կտորը բերանում պահելը:

Էլիզաբեթ

25.01.2016

Խնդրում եմ օգնեք ազատվել բերանի տհաճ հոտից

Մեդ-Պրակտիկ

07.11.2015

Հարգելի Lilit, բարև Ձեզ: Նախ պետք է նշեմ, որ միայն ատամների և լեզվի ամենօրյա մաքրումը չի ապահովագրում բերանի տհաճ հոտից: Հնարավոր է կա ատամնափութ, խոռոչնր ատամների վրա կամ դրանց արանքներում, որոնք տեսանելի չեն Ձեզ համար: Սննդի մնացորդները կուտակվելով այդ հատվածներում նեխում են առաջացնելով տհաճ հոտ: Ցանկալի է այցելել ատամնաբույժի: Բացի այդ, որոշ դեպքերում բերանի տհաճ հոտը կապված է ստամոս-աղիքային համակարգի աշխատանքի հետ:

Lilit

05.10.2015

barev dzez xndrumem ogneq indz es amenor maqrumem im atamner@ lezum ogtvum em miayn faberlik firmayin macukneric bayc beranics thach hote galis inchpes azatvem dranic

Մեդ-Պրակտիկ

26.07.2015

Հարգելի Goar, բարև Ձեզ: Բերանում քաղցրահամի զգացողությունը հիմնականում կապված է ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ հետ: Առավել հաճախ լյարդի, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի հետ: Նման զգացողություն կարող է լինել նաև նյութափոխանակության խանգարման դեպքում, հատկապես ածխաջրերի փոխանակության խանգարման դեպքում: Բերանում քաղցրահամի զգացողություն երբեմն կարող է լինել նաև սթրեսային իրավիճակների դեպքում:

goar

21.07.2015

bari ereko argeli bjishk es aranc kaxcr ogtagorcelic im beranum zgum em kaxcrutyun?

Կարդացեք նաև

Բրիտանացի գիտնականներն ատամն առանց լիցքի բուժելու միջոց են գտել. 1in.am
Բրիտանացի գիտնականներն ատամն առանց լիցքի բուժելու միջոց են գտել. 1in.am

Բրիտանացի գիտնականները համոզված են, որ ատամները կարող են ինքնուրույն վերականգնել վնասվածքները, և լիցք օգտագործելու կարիք չի լինի։ Լոնդոնի Թագավորական քոլեջի թիմը պարզել Է, որ Tideglusib քիմիական...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հակաբակտերիալ ծածկույթով ատամի իմպլանտներն ինքնուրուն կսերտաճեն ոսկրին. news.am
Հակաբակտերիալ ծածկույթով ատամի իմպլանտներն ինքնուրուն կսերտաճեն ոսկրին. news.am

University of the Basque Country-ի (Իսպանիա) գիտնականները զբաղված են իմպլանտների համար նոր ծածկույթների մշակմամբ, որոնք կպայքարեն բակտերիալ վարակների դեմ (որոնք կարող են իմպլանտների անջատման հանգեցնել)...

5 րոպեում ատամի ցավից ազատվելու պարզագույն եղանակ. bestinfo.am
5 րոպեում ատամի ցավից ազատվելու պարզագույն եղանակ. bestinfo.am

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է. սառույցի մի կտոր։ Սառույցի կտորը դրեք բթամատի և ցուցամատի միջև։ Մերսեք այդ հատվածը մեղմ շարժումներով։ Այս հատվածում են գտնվում նյարդաթելեր...

ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները. news.am
Պե՞տք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները. news.am

Իմաստնության ատամների հեռացումը բավականին տարածված պրակտիկա է, սակայն ապացույց չկա, թե այդ միջամտությունն առանց ցուցումների որքանով է արդարացի: Նեյմեգենի համալսարանի...

Օգտակա՞ր է ատամների համար առանց շաքարի մաստակը. 1in.am
Օգտակա՞ր է ատամների համար առանց շաքարի մաստակը. 1in.am

Գիտնականները պարզել են, որ ուտելուց հետո առանց շաքարի մաստակ ծամելը կարող է քայքայել ատամները: Այդ մասին հոդվածը հրապարակված է British Dental Journal պարբերականում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Մուլտֆիլմերն ատամնաբույժներին կօգնեն երեխաների բուժման գործընթացում. գիտնականներ. tert.am
Մուլտֆիլմերն ատամնաբույժներին կօգնեն երեխաների բուժման գործընթացում. գիտնականներ. tert.am

Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Լրահոս երեխաների մասին
Բուժաշխատողները լուծել են կարիեսի խնդիրը. tert.am
Բուժաշխատողները լուծել են կարիեսի խնդիրը. tert.am

Ժամանակակից ատամնաբուժության թանկարժեքության պատճառով կարիեսը դարձել է հիվանդների գլխավոր գլխացավանքը: Սակայն ԱՄՆ-ի գիտնականները գտել են լուծումը...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Շնաձկները մարդկանց կօգնեն նոր ատամներ աճեցնել. 1in.am
Շնաձկները մարդկանց կօգնեն նոր ատամներ աճեցնել. 1in.am

Գիտնականները որոշել են պարզել շնաձկների ատամներ աճեցնելու գենետիկական ընդունակությունները, որպեսզի ապագայում այն կիրառեն մարդկանց վրա, հայտնում է BBC-ն: Շնաձկների ատամները ամբողջ կյանքի ընթացքում վերականգնվում են...

Գիտնականները համարում են, որ ատամի մածուկները կարիեսի դեմ չեն օգնում. 1in.am
Գիտնականները համարում են, որ ատամի մածուկները կարիեսի դեմ չեն օգնում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
ԱՄՆ-ում հավանության է արժանացել ներարկում չպահանջող ատամնաբուժական ցավազրկողի օգտագործումը. news.am
ԱՄՆ-ում հավանության է արժանացել ներարկում չպահանջող ատամնաբուժական ցավազրկողի օգտագործումը. news.am

ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration) հավանություն է տվել քթի նոր ցողացրի օգտագործմանը, որը հնարավոր է օգտագործել տեղային անզգայացման համար...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Ատամնալիցքի նոր նյութ է ստեղծվել, որը նպաստում է ատամի վերականգնմանը. news.am
Ատամնալիցքի նոր նյութ է ստեղծվել, որը նպաստում է ատամի վերականգնմանը. news.am

Հարվարդի եւ Նոթինգեմի համալսարանների գիտնականներն ատամների լիցքի նոր նյութ են մշակել, որը ոչ միայն լցնում է փտած խոռոչը, այլեւ ատամի բջիջների կիսում եւ դենտինի վերականգնում է է խթանում...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Գիտնականներին հաջողվել է բնական ատամներ «աճեցնել». 1in.am
Գիտնականներին հաջողվել է բնական ատամներ «աճեցնել». 1in.am

Տոկիոյում տեղակայված ճապոնական հետազոտական կենտրոնի մի խումբ գիտնականներ սովորել են լիարժեք ատամներ ստեղծել՝ աճեցնելով դրանք ցողունային բջիջներից։ Դա երկար գործընթաց է, սակայն արդյունքում մարդը կարող է...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Philips-ի «խելացի» խոզանակը տվյալներն ուղարկում է ատամնաբույժին. 1in.am
Philips-ի «խելացի» խոզանակը տվյալներն ուղարկում է ատամնաբույժին. 1in.am

Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Ատամների ամենօրյա խնամքը կօգնի խուսափել վտանգավոր հիվանդություններից. 1in.am
Ատամների ամենօրյա խնամքը կօգնի խուսափել վտանգավոր հիվանդություններից. 1in.am

Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Ատամի նոր մածուկ` կարիեսի դեմ
Ատամի նոր մածուկ` կարիեսի դեմ

Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ